ՊՍԺ-ն դադարեցրել է ակումբի առցանց խանութում թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի մարզաշապիկների վաճառքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին մի քանի օրից կհայտարարի, թե որտեղ է շարունակելու կարիերան։
24-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Այս մրցաշրջանում Մբապպեն Պոչետինոյի թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։