«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» սանի հետ

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բրայթոնի» ձախ եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյայի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակները» պատրաստ են «Բարսելոնայի» սանի տեղափոխության համար վճարել մոտ 30 մլն ֆունտ։

Նշվում է, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային դուր է գալիս իսպանացի ֆուտբոլիստի մարտավարական պատրաստվածությունն ու ճկունությունը, ինչպես նաև ունիվերսալությունը, քանի որ նա կարող է խաղալ ամբողջ ձախ եզրում։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը «Բրայթոնը» «Խետաֆեից» ձեռք էր բերել Կուկյուրելյայի տրանսֆերն ավելի քան 15 միլիոն ֆունտով։