«Չելսին» կորուստներ ունի «Լեսթերի» դեմ խաղից առաջ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ մայիսի 19-ին կայանալիք խաղից առաջ խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին։

«Հավերցը կփորձի իրեն մարզումների ժամանակ, երեկ նա անհատապես է մարզվել, ուստի նրա մասնակցությունը հարցականի տակ է: Վերները շարքից դուրս է մնացել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով: Չիլուելը վերադարձել է թիմային մարզումներին, ինչը շատ լավ նորություն է: Հաճելի էր նրան կրկին մարզումների ժամանակ տեսնելը, բայց, իհարկե, նա չի կարողանա մասնակցել հանդիպմանը։ Կովաչիչն Անգլիայի գավաթի եզրափակչից հետո կոճի վնասվածք ուներ, նա չէր մարզվում, այդ պատճառով վստահ չեմ, որ նա կլինի հայտացուցակում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Լեսթերի» հետ հանդիպումը բաց կթողնի նաև պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի լոնդոնյան ակումբը։