Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը այս ամառ կարող է հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է ABC-ն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպանի հետ, սակայն նշվում է, որ ակումբը տեղեկացրել է կիսապաշտպանին, որ կհրաժարվի նրա ծառայություններից, եթե կողմերը չկարողանան գալ համաձայնության։
Սեբալյոսի ծառայություններով միագամից մի քանի անգլիական ակումբ է հետաքրքրված: Նշվում է նաև, որ անձամբ իսպանացին ցանկանում է մնալ թիմում: