ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոստովանել է, որ չէր ակնկալում ստանալ ֆրանսիական Լիգա 1-ի լավագույն դարպասապահի մրցանակը։
Իտալացին, ով փարիզյան ակումբ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Միլանից», այս մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում։
«Ես չէի սպասում այս մրցանակին, քանի որ սահմանափակ թվով հանդիպումներ եմ անցկացրել: Սակայն ես իմ ամբողջ ուժն եմ ներդրել յուրաքանչյուր խաղում։ Լավագույնը լինելը, երբ անցկացրել եմ հանդիպումների միայն կեսը, նշանակում է, որ ես լավ եմ խաղացել։ Շնորհակալություն թիմակիցներին, ովքեր քվեարկել են իմ օգտին»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը: