«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունը (0:2):
«Մրցակիցն արժանի էր հաղթանակի ու մեզնից լավն էր։ Մեզ մոտ ոչինչ չստացվեց խաղում։ Նրանք շատ ավելի լավ տեսք ունեին, իսկ մենք վատ էինք խաղում գնդակով:
Չափազանց հիասթափեցնող է, որ «Նյուքասլը» մեզանից 10 անգամ ավելի լավն էր, իսկ մեր խաղամակարդակը հեռու էր այն խաղամակարդակից, որը պետք է ունենայինք, եթե ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների Լիգայում:
Ես շատ վրդովված եմ։ Սա ցավալի արդյունք է։ Ամեն ինչ մեր ձեռքերում էր, բայց այս խաղում ամեն ինչ այլ կերպ ստացվեց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։