Քրիստոֆեր Նկունկուն երկրորդ ֆրանսիացին է, ով ճանաչվեց Բունդեսլիգայի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Նկունկուն Գերմանիայի առաջնության պատմության մեջ դարձավ միայն երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով կարողացավ նվաճել այս մրցանակը։

OptaJean թվիթերյան էջը հաղորդում է, որ նախկինում դա հաջողվել էր միայն «Բավարիայի» երբեմնի վինգեր Ֆրանկ Ռիբերիին (2008 թվականին):