Արտյոմ Ձյուբան հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Զենիթի» հետ

«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան համաձայն չէ պետերբուրգյան ակումբի առաջարկած նոր մեկ տարվա պայմանագրով աշխատավարձի եռակի կրճատմանը։

РИА Новости-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը մտածում է ՌՊԼ-ի մեկ այլ ակումբ տեղափոխվելու մասին։

2020 թվականի հուլիսին Ձյուբան«Զենիթի» հետ՝ «2+1» սխեմայով նոր պայմանագիր էր կնքել։ Այն ենթադրում էր ավտոմատ երկարաձգման տարբերակ:

Երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին, տեղեկություն հայտնվեց, որ ռուս ռմբարկուն կարող է կարիերան շարունակել «Ֆեներբահչեում»։ Հարձակվողի հետ հավակնում է պայմանագիր կնքել նաև «Ցրվենա Զվեզդան»: