Հարի Քեյն. «Կարծում եմ՝ Կոնտեի գալուց ի վեր թիմի առաջընթացն ակնհայտ է»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հույս ունի, որ Անտոնիո Կոնտեն կմնա գլխավոր մարզչի պաշտոնում։

«Անկեղծ ասած, ես ոչինչ չգիտեմ Կոնտեի ապագայի մասին, դա կախված է անձամբ նրանից։ Բայց պետք է ասեմ, որ նա շատ քրտնաջան աշխատել է ակումբին միանալուց հետո, նա հիանալի մասնագետ է։ Մենք պետք է հարգենք նրա որոշումը, ինչ էլ որ լինի։ Ես հաճույք եմ ստանում նրա հետ աշխատելուց, և վստահ եմ, որ թիմի մյուս ֆուտբոլիստները նույնը կասեն:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Կարծում եմ՝ Կոնտեի գալուց ի վեր թիմի առաջընթացն ակնհայտ է։ Գերազանց մարզչի գլխավորությամբ սպասում ենք նոր մրցաշրջանի մեկնարկին։ Այս ընթացքում մենք շատ բան ենք սովորել Կոնտեից»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։