Մատեու Ալեմանի. «Մենք դեռ որոշում չենք կայացրել դե Յոնգի վերաբերյալ»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին։

«Մենք դեռ որոշում չենք կայացրել դե Յոնգի վերաբերյալ։ Ֆրենկին շատ կարևոր է մեզ համար։

Մենք գիտենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ, բայց առաջնորդվում ենք ֆինանսական ֆեյր-փլեյի սկզբունքներով»,- Ալեմանիի խոսքը իր Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր Դե Յոնգի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցաբերած հետաքրքրության մասին։

2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա հոլանդացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։