«Արսենալի» եզրային հարձակվող Նիկոլյա Պեպեն ամառային տրանսֆերային պատուհանից առաջ հայտարարել է գործակալի փոփոխության մասին, հայտնում է Sky Sports-ը: 26-ամյա ֆուտբոլիստը միացել է Լուի Ֆերերի՝ LF360 գործակալությանը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցից միայն 8-ը՝ թիմի մեկնարկային կազմում:
Իվուարցին շարունակում է մնալ «զինագործների» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը, ով նրանց հետ պայմանագիր է կնքել «Լիլից» 3 տարի առաջ՝ 72 միլիոն ֆունտի դիմաց: