«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն։ Ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը», որի ղեկավարության հետ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆայել Պիմենտան կբանակցի հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ամռանը Պոգբան կդառնա ազատ գործակալ և, հետևաբար, կարող է անվճար տեղափոխվել «Յուվենտուս»: Տրանսֆերի համար խոչընդոտ կարող է հանդիսանալ ֆինանսական հարցը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն շատ ավելի շահավետ պայմաններ է առաջարկում։
29-ամյա կիսապաշտպանն Անգլիայի 2021/22 առաջնությունում մասնակցել է 20 խաղի և իր ակտիվում ունի 1 գոլ ու 9 ասիստ: