Կիլիան Մբապպեն կրկնեց Թիերի Անրիի ռեկորդը

Շաբաթ օրը՝ մայիսի 14-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 37-րդ տուրի խաղում հաղթեց «Մոնպելյեին» (4:0):

Հարձակվող Կիլիան Մբապպեն այս խաղում դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցություն է ունեցել փարիզյան ակումբի և Ֆրանսիայի հավաքականի 71 գոլերում:

Այսպիսով, Մբապպեն 21-րդ դարում լավագույն արդյունքը ցույց տվեց ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում՝ գերազանցելով Թիերի Անրիի ցուցանիշը, ով 2002/03 մրցաշրջանում մասնակցություն էր ունեցել 68 գոլերում: