«Բավարիայի» մարզական տնօրեն. «Լևանդովսկին ինձ ասաց, որ ցանկանում է լքել ակումբը»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իրեն հայտնել է մյունխենյան ակումբից հեռանալու ցանկության մասին։ Ըստ լուրերի՝ «Բարսելոնան» ծրագրում է ձեռք բերել լեհ ռմբարկուին: 

«Ես խոսել եմ Լևայի հետ։ Զրույցի ընթացքում նա ինձ տեղեկացրեց, որ չի ցանկանում ընդունել պայմանագիրը երկարաձգելու մեր առաջարկը և ուզում է հեռանալ ակումբից։

Նա ասաց, որ նոր մարտահրավեր է փնտրում, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել։ Լևայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Դա փաստ է»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։