Յուրգեն Կլոպը՝ Անգլիայի գավաթը նվաճելու մասին. «Հպարտանում եմ իմ տղաներով»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակը։ Մերսիսայդյան ակումբը 11-մետրանոցներով հաղթեց մրցակցին՝ 6:5 հաշվով (հիմնական ժամանակում՝ 0:0):

«Հրաշալի էր, սա անհավանական, լարված խաղ էր «Չելսիի» դեմ. նրանք արժանի էին հաղթանակին նույնքան, որքան արժանի էին Լիգայի գավաթի խաղարկությունում:

Ես շատ հպարտ եմ իմ տղաներով: Նրանք համառորեն պայքարեցին:

«Չելսին» հիանալի խաղաց, բայց ի վերջո պետք է լինի մեկ հաղթող, և այսօր դա մենք էինք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։