«Այաչոն» 2021/22 մրցաշրջանի արդյունքով բարձրացավ Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն։
Լիգա 2-ի վերջին տուրում կորսիկացիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեցին «Թուլուզին»՝ կիսապաշտպան Ռիադ Նուրիի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ։
«Այաչոն» վաստակեց 75 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ապահովելով Լիգա 1-ի ուղեգիր։ «Թուլուզը» ևս (79 միավոր) ավելի վաղ վաղաժամ նվաճել էր Լիգա 1-ի ուղեգիր։
Վերջին անգամ «Այաչոն» բարձրագույն դիվիզիոնում խաղացել է 2013/14 մրցաշրջանում։