«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի հետաձգված խաղից (3:0) հետո պատասխանել է «Արսենալի» մարզիչ Միկել Արտետայի՝ մրցավարությանը հասցեագրված բողոքներին։
«Արտետան շատ է դժգոհում։ Նա պետք է ավելի շատ կենտրոնանա իր թիմի վրա: Նա պետք է ավելի շատ կենտրոնանա իր աշխատանքի վրա և շարունակի աշխատել, քանի որ շատ լավ մասնագետ է:
Ինչ-որ մեկի անընդհատ դժգոհությունները լսելը լավ չէ: Դուք լսե՞լ եք, թե ես ինչպես եմ բողոքել «Լիվերպուլի» դեմ խաղում Ֆաբինյոյի և բոլոր խախտումների պատճառով։ Ո՛չ: Նա կարող է հետևել իմ խորհուրդներին, եթե ցանկանա, բայց եթե ոչ, ապա ինձ համար միևնույն է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Goal-ը։