Պեպ Գվարդիոլան ասել է՝ երբ նոր պայմանագիր կկնքի «Ման. Սիթիի» հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին։

«Եթե ես երկարաձգեմ պայմանագիրը, ապա դա տեղի կունենա հաջորդ մրցաշրջանի վերջում։ Ավելի շուտ դա հաստատ չի լինի։ Շատ տարիներ են անցել, անհրաժեշտ կլինի գնահատել, թե ինչպես ենք թիմն ու ես մեզ միասին զգում։ Ես կմնայի ևս 10 տարի, բայց ժամանակ է պետք հասկանալու համար, թե իրավիճակն ինչպիսին է լինելու։ Այո՛, մենք հիասթափված ենք, ցանկանում էինք խաղալ եզրափակչում, բայց Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը չի ​​ազդի իմ ապագայի վրա։ Այն, ինչի համար մենք եկել ենք «Սիթի», արդեն արված է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

51-ամյա մարզչի գործող համաձայնագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: