«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքից իր ակնկալիքներով, որը գլխավորելու է այս մրցաշրջանի ավարտից հետո։
«Ես զգում եմ, որ սա բարդ, բայց ֆանտաստիկ մարտահրավեր է: «Յունայթեդում» կառուցելու և հաղթելու շատ բան կա: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ մեծ անուն է ֆուտբոլի պատմության մեջ…: Իզուր չէ, որ «Օլդ Թրաֆորդը» կոչվում է «Երազանքի թատրոն»։
Սկզբից ես կցանկանայի ստեղծել լավ աշխատանքային պայմաններ, հոգ տանել յուրաքանչյուր դետալի մասին:
Ակումբի պատմությունը տպավորիչ է, բայց ես ուսումնասիրել եմ նաև նրա ներկան՝ մտածելով նաև ապագայի մասին։ Ուսումնասիրել եմ հնարավորությունները: Դրանք կան, այդ թվում՝ ֆինանսական։ Եթե դրանից հետո դուք լավ պատկերացում ունեք այնտեղ աշխատող մարդկանց մասին, ապա այս քայլին չգնալու պատճառ չկա»,- ասել է Տեն Հագը Voetbal International-ին տված հարցազրույցում։