«Ամերիկայի» դարպասապահ Գիլյերմո Օչոան չի բացառում իր վերադարձը Եվրոպա և, մասնավորապես, Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը։ Մեքսիկացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Հիմա ես երազում եմ չեմպիոնություն նվիրել «Ամերիկայի» երկրպագուներին, իմ ընտանիքին, ովքեր ինձ հետ միասին կրում են պարտություններ և հաղթանակներ են տոնում։ Ինչ-որ պատմական բան անել Մեքսիկայի հավաքականի հետ, և ինչու ոչ, միգուցե խաղալ «Ռեալում», ես դեռ չեմ ավարտել կարիերաս»,- Օչոային է ցիտում է Marca-ն։
Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ 6 անգամ անառիկ պահելով դարպասը:
Հիշեցնենք, որ դարպասապահը նախկինում հանդես է եկել Իսպանիայում. 2014-ից 2017 թվականներին՝ «Մալագայում», իսկ 2016/17 մրցաշրջանում՝ «Գրանադայում»: