Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից (6:0) հետո աջակցել է մրցակցին։ Թիմը դուրս է մնացել մրցաշարից և կխաղա երկրի երկրորդ դիվիզիոնում:
«Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել «Լևանտեին», նրանց մարզչին…: Այն հիանալի ակումբ է, և ես վստահ եմ, որ նրանք արագ կվերադառնան բարձրագույն դիվիզիոն»,- իտալացի մասնագետին է ցիտում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 29 միավորով վերջին տեղում է։