Անդրեյ Յարմոլենկոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Վեսթ Հեմից»

«Վեսթ Հեմի» հարձակվող Անդրեյ Յարմոլենկոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբն ու ֆուտբոլիստը չեն երկարաձգի պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջը։

Յարմոլենկոն «Վեսթ Հեմ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հուլիսին 20 միլիոն եվրոյի դիմաց։

2021/22 մրցաշրջանում ուկրաինացին անգլիական թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը 32-ամյա ուկրաինցու ըրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։