Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կհեռանա ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո։
Այս մասին հայտնել է «իշամեղուների» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն։ «Վիտսելը հիանալի ֆուտբոլիստ է, մենք հաջողություն ենք մաղթում նրան։
Այնուամենայնիվ, մենք որոշեցինք չերկարաձգել պայմանագիրը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշվում է, որ բելգիացի կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։
Այս մրցաշրջանում 33-ամյա Ակսել Վիտսելը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսին։