Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին։
«Ես շատ լավ ծանոթ եմ «Լիվերպուլի» խաղաոճին, իսկ նրանք ճանաչում են ինձ և «Ռեալին»։
Կփորձենք լավ պատրաստվել ու խաղին կմոտենանք լավ մարզավիճակում։ Պետք է պահպանենք մրցակցային ոգին, այլապես Չեմպիոնների Լիգայում չի ստացվի հաջող ելույթ ունենալ»,- Անչելոտիի խոսքն է հաղորդում Marca-ն։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստատ դը Ֆրանս» մարզադաշտում։