Իվան Պերիշիչը մեկնաբանել է իր անձի շուրջ պտտվող շշուկները

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը խոսել է իր ապագայի մասին միլանյան ակումբում։

«Պայմանագրի երկարաձգո՞ւմը. չգիտեմ։ Ամեն ինչ հնարավոր է: Որոշում կկայացնեմ մրցաշրջանի վերջում»,- Պերիշիչի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը պայմանավորվել են նոր համաձայնագրի կնքման շուրջ։ 33-ամյա խորվաթը տարեկան 5 մլն եվրո կստանա։

Ընթացիկ մրցաշրջանում Պերիշիչը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։