«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է հեռանալ ակումբից։
Ըստ Cadena SER-ի՝ գերմանացի դարպասապահն այն ֆուտբոլիստներից է, ում ակումբը պատրաստ է վաճառել՝ ֆինանսական վիճակը բարելավելու համար:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ 14 անգամ անառիկ պահելով դարպասը: