«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը կիսվել է անգլիական ակումբում իր թիմակից Սադիո Մանեի մասին իր կարծիքով։
«Սադիոն հիանալի ֆուտբոլիստ է: Նա մեզ անընդհատ օգնում էր, իսկ այժմ էլ ավելի վստահ է դարձել Աֆրիկայի ազգերի գավաթում տարած հաղթանակի շնորհիվ։ Նա գոլ է խփում, օգնում է թիմին հանդիպումներում, խաղում է այլ դիրքում, որին նա սովոր չէ։ Մանեն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է «Լիվերպուլի» համար: Շատ ուրախ եմ, որ նա մեզ հետ է»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա սենեգալցին ԱՊԼ-ում մասնակցել է 33 խաղի՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: