«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն ապաքինվել է և պատրաստ է օգնել իր թիմին Գերմանիայի առաջնության առաջիկա խաղում։ 26-ամյա ֆուտբոլիստը, ով մրսածության պատճառով բաց էր թողել թիմի նախորդ մարզումները, այսօր աշխատել է ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում կմրցի «Վոլֆսբուրգի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։
Այս մրցաշրջանում Սանեն ընդհանուր առմամբ անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: