«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է ԱՊԼ-ի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Նախորդ ամսում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը 4 հանդիպում է անցկացրել առաջնությունում և դարձել 5 գոլի հեղինակ:
Հավակնորդների թվում էին նաև «Բարնլիի» պաշտպան Նեյթան Կոլինսը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշը, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը, «Թոթենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան և «Բրայթոնի» հարձակվող Լեանդրո Տրոսարդը։
https://twitter.com/premierleague/status/1524690856640270336