Nike-ը դադարեցրել է Մոսկվայի «Սպարտակի» հետ գործակցությունը

Սպորտային մարզահագուստի ամերիկյան արտադրող Nike ընկերությունը դադարեցրել է գործակցությունը Մոսկվայի «Սպարտակի» հետ:

«Nike»-ը ծանուցել է «Սպարտակին» հովանավորչական պայմանագրի խզման մասին, քանի որ, ՈւԵՖԱ-ի վճռի համաձայն՝ մեր ակումբը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա մասնակցել եվրագավաթներին:

Nike-ը մեր տեխնիկական հովանավորն էր 2005 թվականից։ Այս արտադրողի մարզաշապիկով մենք տարել ենք բազմաթիվ հիշարժան հաղթանակներ, այդ թվում՝ 2007 թվականին նվաճելով առաջնության ոսկե մեդալները և Ռուսաստանի Սուպերգավաթը»,- ասվում է «Սպարտակի» հայտարարության մեջ։