Մայիսի 11-ին «Ատլետիկոն» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Այս հաղթանակը մադրիդյան ակումբի համար երաշխավորեց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։
«Ատլետիկոն» 10-րդ անգամ անընդմեջ կխաղա եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբում անցկացրած իր բոլոր մրցաշրջաններում թիմին դուրս է բերել Չեմպիոնների Լիգա: