Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի» հետաձգված հանդիպումը։ Այն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 5։1 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն այս խաղում 4 գոլ խփեց։ Բելգիացին դարձավ երրորդ կենտրոնական կիսապաշտպանը, ով ԱՊԼ-ի խաղում պոկեր է ձևակերպել:
Նախկինում դա հաջողվել էր միայն Ֆրենկ Լեմպարդին (2008 և 2010 թվականներին) և Ժորժինյո Վեյնալդումին (2015 թվականին):
Հավելենք, որ սա 30-ամյա ֆուտբոլիստի առաջին պոկերն էր նրա կարիերայում: