Ֆրանչեսկո Տոտտի. «Վստահ եմ, որ «Ռոման» կգնի Մոուրինյոյի համար համապատասխան ֆուտբոլիստների»

«Ռոմայի» լեգենդար նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հույս է հայտնել, որ հռոմեական ակումբն ամռան ընթացքում կհրավիրի նոր ֆուտբոլիստների։

«Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Վստահ եմ, որ հռոմեական ակումբն ամեն ինչ կանի Մոուրինյոյին ուրախացնելու համար ու ձեռք կբերի նրա համար համապատասխան ֆուտբոլիստների։ «Ռոման» պետք է տարեցտարի ավելի ուժեղ դառնա»,- ասել է Տոտտին:

Պորտուգալացի մասնագետը «Ռոման» մարզում է 2021 թվականի հուլիսից։ Այժմ թիմն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և դուրս է եկել Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ֆեյենորդի» հետ։