«Բավարիայի» միանգամից 2 առանցքային ֆուտբոլիստ՝ Լերոյ Սանեն և Կորենտեն Տոլիսոն, ռիսկի են դիմում բաց թողնել Բունդեսլիգայի 34-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
Լերոյ Սանեն վատառողջ է՝ մրսածության պատճառով և նա բաց է թողել այսօրվա մարզումը: Տոլիսոն նույնպես չի մասնակցել թիմի մարզմանը։
Պոլ Վաները, ով մեկնել էր Գերմանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի ճամբար, ևս բաց կթողնի հանդիպումը:
«Վոլֆսբուրգ» – «Բավարիա» հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17:30-ին։