Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Սուպերլիգայի նախագիծն ընդմիշտ կամ առնվազն 20 տարով փակված է։
«Ես չեմ սիրում այն անվանել Սուպերլիգա, քանի որ դա այդպես չէ: Ինձ համար այդ նախագիծը մեկընդմիշտ կամ գոնե 20 տարով ավարտվել է»,- Չեֆերինին է ցիտում է AFP-ն։
Սուպերլիգան հիմնադրվել է 12 ակումբների կողմից՝ «Ռեալ», «Յուվենտուս», «Բարսելոնա», «Ատլետիկո», «Միլան», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ», «Թոթենհեմ» և «Արսենալ»։ Այժմ նախագծում մնացել են միայն առաջին երեք ակումբները։