«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
«Մրցաշրջանի ավարտից հետո այդ մասին խոսելու ժամանակ կլինի: Սակայն հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի լավ ավարտենք մրցաշրջանը։
Հասկանում եմ, որ դուք շատ թեմաներ չունեք, բայց հիմա տրանսֆերների մասին խոսելը սխալ է։ Առայժմ չեմ ցանկանում որևէ բանի մասին մտածել, բացառությամբ «Լևանտեի» հետ խաղի, որում կվերադառնան Տիբո Կուրտուան, Վինիսիուս Ժունիորը և Կարիմ Բենզեման»,- Անչելոտտիին է ցիտում Mundo Deportivo-ն։
«Ռեալ Մադրիդ» – «Լևանտե» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 12-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին։