«Բավարիան» Սերժ Գնաբրիին փոխարինելու համար 2 թեկնածու ունի

«Բավարիան» 2 թեկնածու է գտել՝ որպես վինգեր Սերժ Գնաբրիին փոխարինող, եթե վերջինս հեռանա ակումբից։

Ինչպես հայտնում է Sport1-ը՝ մյունխենյան ակումբը հույս ունի, որ կկարողանա երկարաձգել 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Եթե ​​«Բավարիային» չհաջողվի նոր համաձայնագիր կնքել Գնաբրիի հետ, ապա ակումբը կփորձի ձեռք բերել «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի կամ «Այաքսի» հարձակվող Անտոնիի տրանսֆերը: