Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպման մրցավարական անձնակազմը հայտնի է

Չեմպիոնների Լիգայի 2022 թվականի եզրափակիչը կսպասարկի մրցավար Կլեման Տյուրպենը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

39-ամյա ֆրանսիացին 2008 թվականից աշխատում է Լիգա 1-ի հանդիպումներում։ Նա սպասարկել է Եվրո-2016-ի և ԱԱ-2022-ի խաղերը:

Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում Տյուրպենը դատել է 1/4 եզրափակչի «Չելսի» – «Ռեալ»  առաջին հանդիպումը (1:3):

«Ռեալ» – «Լիվերպուլ» եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: