Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, թե ինչու «Բարսելոնան» չկարողացավ իրականացնել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը:
«Տնտեսապես մենք չէինք կարող այլ ակումբների հետ մրցակցել տրանսֆերային շուկայում:
Անկեղծ ասած՝ ճգնաժամի պատճառով դժվար էր իրականացնել այս տրանսֆերը, բայց ես Հոլանդին ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Չավին: