Ջորդան Հենդերսոն. «Պրեմիեր Լիգայում իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս է»

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը մեկնաբանել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի խաղում «Աստոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1).

«Տղաները երկար ժամանակ անհավանական ֆուտբոլ են խաղացել: Մենք գիտեինք, որ լավ թիմի դեմ դժվար խաղ է լինելու, և գիտեինք, որ դժվար պահեր են լինելու, բայց մենք պետք է շարժվենք առաջ և հնարավորություններ գտնենք հաղթելու համար:

Այս շաբաթ մեզ սպասվում է ևս մեկ կարևոր խաղ՝ Անգլիայի գավաթի եզրափակիչը: Մենք պետք է վերականգնվենք։ Պրեմիեր Լիգայում իրավիճակը մեր վերահսկողությունից դուրս է, դրա վրա էներգիա վատնելու կարիք չկա»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։