«Լիվերպուլը» պատրաստվում է վերսկսել բանակցությունները հարձակվող Սադիո Մանեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Goal-ը:
30-ամյա սենեգալցու գործող պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։
Նշվում է, որ հարձակվողը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»՝ հավատալով, որ կատալոնական ակումբում խաղալն ավելի մեծ կշիռ կտա իր թիմին և անհատական նվաճումներին։
Այս մրցաշրջանում Մանեն «Լիվերպուլի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 21 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում։