«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայն չէ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի խոսքերի հետ, ով, խոսելով ԱՊԼ-ում թիմերի միջև տիտղոսի համար պայքարի մասին, ասել է, որ ամբողջ Անգլիան ցանկանում է, որպեսզի հաղթի «Լիվերպուլը»։ Կլոպը պատասխանել է Գվարդիոլայի խոսքերին՝ հիշեցնելով, որ անգամ Լիվերպուլում շատերը երկրպագում են «Էվերթոնին»։
«Լիվերպուլում շատերը ցանկանում են, որ մենք հաղթենք առաջնությունում, բայց նույնիսկ այստեղ դա միայն 50 տոկոսն է:
Չգիտեմ, թե ինչ էր Պեպը զգում Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո: «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ, մենք խաղացինք «Վիլյառեալի» հետ, իսկ նրանք՝ «Ռեալի»:
Ես պատկերացում չունեմ, թե արդյող ամբողջ երկիրը մեզ աջակցում է, չգիտեմ»,- Կլոպին է ցիում Daily Mail-ը։