«Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին փոխարինելու 3 թեկնածու ունի

«Բարսելոնան» փոխարինող է փնտրում կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հայտնում է Diario Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում տիտղոսների համար պայքարելու համար պետք է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կազմը և ցանկանում են, որ ակումբը յուրաքանչյուր դիրքի համար ունենա 2 մրցակից ֆուտբոլիստ:

Նշվում է, որ դիրքերից մեկը, որը, ըստ կատալոնական ակումբի մարզիչների, ուժեղացման կարիք ունի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքն է։ Այժմ «Բարսայում» այդ դիրքում խաղում է 34-ամյա Բուսկետսը։

Հաղորդվում է, որ Չավին և ակումբի ղեկավարությունը մի քանի ամիս քննարկել են այդ դիրքի ամրապնդման հարցը ու պատրաստել 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Դրանում ընդգրկված են Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսյեդադից», Օրելյեն Տչուամենին («Մոնակո») և Ռուբեն Նևեշը («Վուլվերհեմփթոն»):