«Էսպանյոլը» պատրաստ է ամռանը վաճառել հարձակվող Ռաուլ դե Թոմասին։ Ակումբը պատրաստ է բաց թողնել 27-ամյա ֆուտբոլիստին 75 միլիոն եվրոյի դիմաց. սա այն գումարն է, որը պայմանագրում նշված է որպես հրաժարագին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ իսպանացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»:
Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողն «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դե Թոմասի պայմանագիրն «Էսպանյոլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։