Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել դանիացի դարպասապահի հետ

Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել «Լյունգբյուի» դանիացի դարպասապահ Գուստավ Աբրոյի հետ:

Ըստ Ruhr Nachrichten-ի՝ 15-ամյա ֆուտբոլիստը ծնողների հետ տեղափոխվել է Դորտմունդ, որտեղ «իշամեղուների» հետ մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

Դանիացին գերմանական ֆուտբոլում իր կարիերան կսկսի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։