«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին կարծում է, որ «Լիվերպուլը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման ֆավորիտն է:
«Եվրոպայի բոլոր ակումբները վախենում են «Ռեալից», իսկ Մադրիդը վախենում է «Բարսելոնայից»: Իմ անձնական կարծիքով՝ «Լիվերպուլը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում։ Այն ավելի ուժեղ է, քան Մադրիդը»,- ասել է ֆրանսիացին CBS Sports-ի եթերում:
ՉԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (3:4, 3:1՝ լրացուցիչ ժամանակի արդյունքով), իսկ «Լիվերպուլը»՝ «Վիլյառեալին» (2:0, 3:2):