«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխությունը։
«Ես նոր պայմանագիր ստորագրեցի «Լիվերպուլի» հետ՝ իմանալով այն մասին, որ «Սիթին» չի դադարի զարգանալ: Այնպես որ, մենք չպետք է հետ նայենք նրանց՝ հասկանալու համար՝ արդյոք գոհ ե՞նք, թե՞ ոչ, ամեն ինչ կախված է մեզանից։
Եթե Էրլինգ Հոլանդը տեղափոխվի «Սիթի», այդ տրանսֆերը նրանց հաստատ չի թուլացնի: Միանշանակ:
Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ կխոսեն փողի մասին, բայց այս տրանսֆերը ամեն ինչ տեղափոխում է հաջորդ մակարդակ»,- ասել է Կլոպը Sky Sports-ին: