Մաուրիցիո Սարրին պահանջ է ներկայացրել «Լացիոյի» ղեկավարությանը

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին պատրաստ է շարունակել աշխատանքը թիմի հետ, բայց մեկ պայմանով:

Ինչպես հաղորդում է Il Messaggero-ն՝ հռոմեական ակումբի ղեկավարությունը պետք է երաշխավորի 63-ամյա մասնագետին, որ ամռանը միջոցներ կհատկացնի կազմն ուժեղացնելու համար։ Եթե ​​բյուջեից գումար հատկացվի, ապա Սարրին կշարունակի մարզչական գործունեությունը «Լացիոյում»։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Լացիոն» ծրագրում է ամռանը բաժանվել մի շարք առաջատար ֆուտբոլիստներից՝ ֆինանսական ծանր վիճակի պատճառով:

Այս պահին հռոմեական ակումբն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 62 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: