ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը կվերախաղարկվի

ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն հաստատել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների միջև հանդիպման վերախաղարկումը, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպումը պետք է կայանար Սան Պաուլոյում նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին, սակայն խաղը 6-րդ րոպեին ընդհատվեց ոստիկանների կողմից՝ կորոնավիրուսային պրոտոկոլին չհետևելու պատճառով։

Վերախաղարկման օրն ու վայրը կորոշի ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականներն արդեն ապահովել են իրենց մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։