«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմ հրավիրել պորտուգալացի երիտասարդ տաղանդին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուի ծառայություններով։

Sport Witness-ը, հայտնում է, որ անգլիական ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի կատարել, սակայն լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով

«Սպորտինգը» չի ցանկանում թույլ տալ, որ պաշտպանը հեռանա, նա կկարողանա հեռանալ, եթե գնորդը վճարի նրա պայմանագրով սահմանված հրաժարագինը:

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Ինասիուն դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։